Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով եկեղեցուն հարակից բլրակից

22 Դեկտեմբեր, 2019 18:08
Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով եկեղեցուն հարակից բլրակից

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով եկեղեցուն հարակից բլրակից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցի տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին