Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են Գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը

21 Դեկտեմբեր, 2019 11:22
Երևանում թալանել են Գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը

Դեկտեմբերի 20-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Աննա Բադալյանի բնակարանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Ա. Բադալյանի տան դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն և ննջասենյակից գումար հափշտակել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բադալյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ:

 

Լրահոս

Դիտել ավելին