Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացուն․ «ՀԺ»

20 Դեկտեմբեր, 2019 21:52
Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացուն․ «ՀԺ»

Արցախի Հանրապետության Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1֊ին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուր Սարգսյանին։

Պատգամավորը հրապարակել է քաղաքացու լուսանկարը եւ նշել, որ նա բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է եւ արդեն հինգ օր է հիվանդանոցում է․

«Ոստիկանության պաշտոնյաների հետ զրույցից հասկացա, որ դեռևս գործ հարուցված չէ, նույնիսկ Արթուրից դեռ բացատրություն չեն վերցրել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնում է գործը կոծկելու ճանապարհով։ Բեսպրեդելը շարունակվում է»,- հավելել է Խանումյանը։ Այս մասին գրում է armtimes.com կայքը: 

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին