Կարևոր իրադարձություններ

Արտակ Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար

19 Դեկտեմբեր, 2019 16:01
Արտակ Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտակ Բուդաղյանը։

Այդ մասին հրամանագիրը հրապարակվեց ՀՀ նախագահի կայքում.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»:

Վալերիկ Քոչարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր այդ պաշտոնը, նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվեց ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»:

Բուդաղյանը, հիշեցնենք, 2013 թվականին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղ ունեցած հրաձգության տուժածներից մեկն է։ Նա այդ միջադեպից հետո հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Նրա եղբայրը` Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, այդ նույն միջադեպի ժամանակ մահացել էր։

 

Լրահոս

Դիտել ավելին