Կարևոր իրադարձություններ

Գորիսի տներից մեկում գազի արտահոսքից հետո պատշգամբում հայտնաբերվել է 27-ամյա բնակչի դին

18 Դեկտեմբեր, 2019 21:59
Գորիսի տներից մեկում գազի արտահոսքից հետո պատշգամբում հայտնաբերվել է 27-ամյա բնակչի դին

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք. պատշգամբում  հայտնաբերվել է Արթուր Ա.-ի (ծնված 1992 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին