Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել

18 Դեկտեմբեր, 2019 19:02
Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Զովունի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն ու ծխարձակող նռնակներ, ինքնաձիգի 50-ից ավելի փափուշտ։

Ոստիկանության Մարտունու բաժին եկած Ներքին գետաշեն գյուղի բնակիչ, 72-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնեց գորածարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հորը։

Դեկտեմբերի 15-ին էլ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում։ Աբովյան քաղաքի բնակիչ, 68-ամյա մի տղամարդ բաժին բերեց ինքնաշեն նռնակ, պայթուցիչ, ծխային ռումբ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ և այլն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին