Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթանում է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու քվեարկությունը

18 Դեկտեմբեր, 2019 18:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթանում է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու քվեարկությունը

ԱՄՆ խորհրդարանի ստորին պաալատում՝ Ներկայացուցիչների պալատում, այս պահին քվեարկության է դրված երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը։ Քվեարկությունը մի քանի րոպեից կավարտվի։

Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի նախագահին պաշտոնից ազատելուն, քանի որ այստեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, որոնք դեմ են հանրապետական նախագահի պաշտոնավարմանը։ Սակայն օրենքի ուժ ստանալու համար այս բանաձևը պետք է ստանա նաև Սենատի հաստատումը։

Սենատում մեծամասնությունը Թրամփի կուսակիցներն են։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին