Կարևոր իրադարձություններ

Արցախի հետ ռոումինգի սակագները 2020-ի հուլիսից զգալի կնվազեն

18 Դեկտեմբեր, 2019 15:57
Արցախի հետ ռոումինգի սակագները 2020-ի հուլիսից զգալի կնվազեն

Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կնվազեն:

Այս մասին տարեվերջի ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հաղորդում է Sputnik Armenia-ն:

Նա նշել է, որ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով՝ հիշեցնելով, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15%-ի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44%-ի նվազում:

Նախարարի խոսքով, այժմ գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը:

«Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- ասել է Արշակյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին