Կարևոր իրադարձություններ

Մերձմոսկվայում գլխատված տղամարդու մարմին են հայտանբերել՝ առանց ձեռքերի

16 Դեկտեմբեր, 2019 21:03
Մերձմոսկվայում գլխատված տղամարդու մարմին են հայտանբերել՝ առանց ձեռքերի

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում՝ Ռուզա գետի ափին, տղամարդու մարմին են հայտնաբերել առանց գլխի և ձեռքի թաթերի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:

«2019-ի դեկտեմբերի 13-ին Ռուզա գետի ափին՝ Ռուզսկի քաղաքային շրջանի Շորնովո գյուղի մոտակայքում, անհայտ տղամարդու մարմին է հայտնաբերվել՝ առանձ ձեռքի թաթերի և գլխի։ Նրա մահը վրա է հասել մոտ հինգ օր առաջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:  

Քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Սպանություն» հոդվածով:

 

Լրահոս

Դիտել ավելին