Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստ է անցկացնում

16 Դեկտեմբեր, 2019 17:25
Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստ է անցկացնում

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները չեն առարկել։

Նշենք, որ սա առաջին նիստն է դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ։ Մինչ այդ գործը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, որը մեղադրող կողմի միջնորդությամբ ինքնաբացարկ էր հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին