Կարևոր իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

15 Դեկտեմբեր, 2019 16:52
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Խանտի Մանսիյսկում անցկացվող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում:

ՀԱՕԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բրոնզե մեդալակիր են դարձել Արթուր Ղազարյանը (57 կգ) և Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը (69 կգ), որոնք կիսաեզրափակիչում պարտություն են կրել ռուս բռնցքամարտիկներից:

Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկով, որոնցից 5-ը հանդես են եկել տղամարդկանց մրցաշարում, երկուսը՝ կանանց:

 

Լրահոս

Դիտել ավելին