Կարևոր իրադարձություններ

Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել հյուսիս. Սուրենյան

13 Դեկտեմբեր, 2019 11:48
Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել հյուսիս. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան՝ հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, Ռուսաստանի եվրոպական մաս, Փոքր Ասիա, Մերձավոր Արևելք և ՀՀ տարածք։

Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»։

 

Լրահոս

Դիտել ավելին