Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում զբոսաշրջիկների համար հարկ է սահմանվել

09 Դեկտեմբեր, 2019 21:19
Թուրքիայում զբոսաշրջիկների համար հարկ է սահմանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է տուրիստական ​​հարկի ներդրման մասին օրենք հյուրանոցային համարի արժեքի 2%-ի չափով: Փաստաթուղթը հրապարակվել են պաշտոնա​​թերթում և ուժի մեջ մտել, հայտնում է Интерфакс-Украина-ն դեկտեմբերի 9-ին:

«Թուրքիայում 2 տոկոս հարկ է սահմանվում 2020 թվականի հունվարի 1-ից: Այն հետաձգելու և դրույքաչափն իջեցնելու հյուրանոցների տերերի խնդրանքն անպատասխան մնաց»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ առաջին տարում հարկի դրույքաչափը կազմելու է 1%, երկրորդ տարվանից՝ 2%: Հյուրանոցները, պանսիոնատները, հյուրատները և այլ բնակելի հաստատությունները հարկեր կվճարեն բյուջե: Ավելին, հյուրերի համար հարկը կազմվելու է որպես առանձին փաստաթուղթ:

 

Լրահոս

Դիտել ավելին