Կարևոր իրադարձություններ

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

09 Դեկտեմբեր, 2019 17:23
Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի համար ներկայում անընդունելի Է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել Է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ին:

Նա այդ կերպ Է պատասխանել դեկտեմբերի կեսին Թբիլիսիում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն բացելու Մոսկվայի մտադրությունը, որը նոյեմբերի վերջին Պրահայում հնչեցրել Է ռուսաստանցի սենատոր Գրիգորի Կարասինը:

«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, և ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,-ասել Է Տալակվաձեն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման գաղափարը, լրագրողներին հայտարարել Է, որ այդ մասին խոսելը վաղաժամ Է, «քանի դեռ Վրաստանում շարունակվում Է օկուպացումը»: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել Է Զուրաբիշվիլին:

Վրաստանում ակտիվիստները ստորագրահավաք են սկսել իշխանություններին ուղղված հանրագրի տակ, որպեսզի թույլ չտան Թբիլիսիում ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացումը: Հանրագիրն արդեն ստորագրել Է մոտավորապես 4 հազար մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին