Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական. Ռուսաստանը զրկվեց Օլիմպիական խաղերին և Մունդիալ 2022-ին մասնակցելու իրավունքից

09 Դեկտեմբեր, 2019 15:46
Պաշտոնական. Ռուսաստանը զրկվեց Օլիմպիական խաղերին և Մունդիալ 2022-ին մասնակցելու իրավունքից

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը պաշտոնապես որոշում է կայացրել Ռուսաստանին զրկել միջազգային մրցաշարերին մասնակցությունից առաջիկա 4 տարիների ընթացքում:

Այսպիսով՝ Ռուսաստանի հավաքականի ոչ մի մարզիկ չի կարողանա մասնակցել առաջիկա ամառային Օլիմպիական խաղերին` Տոկիո 2020-ին և ձմեռային Օլիմպիական խաղերին՝ Պեկին 2022-ին: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն էլ չի մասնակցի Աշխարհի 2022 թվականի խաղարկությանը, որը տեղի է ունենալու Քաթարում: Առաջիկա 4 տարիների ընթացքում Ռուսաստանը չի կարող նաև ընդունել միջազգային մրցաշարեր:

Նշվում է, որ Ռուսաստանը կարող է բողոքարկել այս որոշումը 21 օրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին