Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Նախագահը նվերներ է հանձնել Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ եկած փոքրիկների ծնողներին

07 Դեկտեմբեր, 2019 15:58
Նախագահը նվերներ է հանձնել Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ եկած փոքրիկների ծնողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Այս մասին տեղեկացրեցնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։

Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։

Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։

Գյումրիի Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991թվականից՝ Ավստրիայի Հանրապետության կողմից տրամադրված միջոցներով: 2006 թվականից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին