ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մահացել է հայրը: Նա գրել է.
«Հայրս ասում էր պիտի ճանաչես աշխարհը, սովորես, թե ինչ են բացահայտել քեզանից առաջ աշխարհը ուսումնասիրողները ու մի բան էլ դու ավելացնես դրա վրա, հասկանաս քո ապրած ժամանակները ու մի բան էլ դու բերես քո ժամանակներ, բայց ամենակարևորը պիտի ինքդ քեզ հետ միշտ հաշտ ապրես։
Եկավ հորս հրաժեշտ տալու ժամանակը»։