Կարևոր իրադարձություններ

Ուզում ենք «օդի տուրքը» բոլոր ուղևորների համար հանենք․ Տաթևիկ Ռևազյան

06 Դեկտեմբեր, 2019 12:55
Ուզում ենք «օդի տուրքը» բոլոր ուղևորների համար հանենք․ Տաթևիկ Ռևազյան

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած նախագիծը, որով արտոնություններ են տրվում այն ավիափոխադրող ուղղություններին, որոնք առաջին անգամ են բացվում Հայաստանում։

Կոմիտեի ղեկավարն ասաց, որ օրենքի նախագիծը վերաբերում է այն ուղղություններին, որոնցով Հայաստանից թռիչքներ չեն կատարվել վերջին 12-ամսվա ընթացքում։ Այդպիսի ուղղությամբ թռիչքները կազատվեն «օդի տուրք» 10000 դրամների վճարումներից։

«Իրական վերջնական նպատակը նա է, որ մենք ուզում ենք օդի տուրքը բոլոր ուղևորների համար հանենք, բայց մեզ մի ժամանակահատված է պետք, որ ապացուցենք, որ «օդի տուրքը» հանելով՝ իրոք կնպաստենք մեր ավիացիայի զարգացմանը», – ասաց Ռևազյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին