Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 77 դեպք

06 Դեկտեմբեր, 2019 10:51
Դեկտեմբերի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 77 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության՝ 9, յուրացման կամ վատնման՝ 4, զենք-զինմթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանային գողության ու գույքի դիտավորությամբ վնասման՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին