Կարևոր իրադարձություններ

Նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում. Հայկ Սարգսյան

03 Դեկտեմբեր, 2019 18:40
Նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում. Հայկ Սարգսյան
Նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով իր ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով։
 
Պատգամավորը դիմեց արտերկրում բնակվող հայերին.
 
«Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չես կարողանում դա անել, որ քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է 2 տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայելը։ Եվ եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստանի Հանրապետությունում ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնել ինձ, դրա մասին գրել ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։ 
 

Լրահոս

Դիտել ավելին