Կարևոր իրադարձություններ

Գլոբալ տաքացումից կփրկեն կետերը. գիտնականներ

01 Դեկտեմբեր, 2019 18:41
Գլոբալ տաքացումից կփրկեն կետերը. գիտնականներ
Մեծ կետերը կարող են փրկել մարդկությունը գլոբալ տաքացումից: Այս մասին հաղորդվել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների զեկույցում:

Բնապահպան Ռալֆ Չամին և նրա գործընկերները պնդում են, որ կետերը կարողանում են հսկայական քանակությամբ ածխաթթու գազ կապել: Եվ հնարավոր լինի վերականգնել կետերի քանակը, ապա կետերը  կօգնեն հեռացնել ջերմոցային գազերի ավելցուկը մթնոլորտից:

Գիտնականները կոչ են անում ավելացնել կենդանիների քանակն այն մակարդակի, որը կար մինչ նրանց զանգվածային որսը: Ներկայումս կան մոտ 1,3 միլիոն կետ, նախկինում այդ ցուցանիշը կազմում էր 4-5 միլիոն:

Մասնագետների կարծիքով ՝ յուրաքանչյուր խոշոր կետ  կարող է ամբողջ կյանքի ընթացքում չեզոքացնել շուրջ 30 տոննա ածխաթթու գազ: Մինչդեռ միջին մեծության ծառը չեզոքացնում է ընդամենը 2,2 տոննա ածխաթթու գազ մեկ դարի ընթացքում:

Բացի այդ, կետերը խթանում են ֆիտոպլանկտոնի աճը, որը կլանում է ածխաթթու գազը: Ֆիտոպլանկտոնի կենսազանգվածի ընդամենը 1% աճը թույլ կտա արձանագրել լրացուցիչ հարյուր միլիոնավոր տոննա, ինչը համարժեք է մոտ երկու միլիարդ ծառ տնկելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին