Կարևոր իրադարձություններ

Դիմակավորված, զինված ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում

01 Դեկտեմբեր, 2019 11:11
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում

Նոյեմբերի 30-ին զինված և դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։
Նրանք ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia բջջային հեռախոսը և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի դյուրակիր համակարգիչը (նոութբուք)։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին