Կարևոր իրադարձություններ

Նոր ցնցում Ադրիատիկ ծովում. Ալբանիայում երրորդ օրն անընդմեջ երկրաշարժներ են տեղի ունենում

28 Նոյեմբեր, 2019 23:43
Նոր ցնցում Ադրիատիկ ծովում. Ալբանիայում երրորդ օրն անընդմեջ երկրաշարժներ են տեղի ունենում

Ալբանիայի ափամերձ հատվածում՝ Ադրիատիկ ծովում, այսօր 4.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ՝ մայրաքաղաք Տիրանայից 42 կմ հեռավորությամբ:

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Տիրանայից ոչ հեռու 6.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 35-ի:

Նոյեմբերի 27-ին կրկին ցնցումներ են տեղի ունեցել Ալբանիայում՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին