Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՊՎԾ-ից ստացված նյութերի հիման վրա

28 Նոյեմբեր, 2019 18:34
ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՊՎԾ-ից ստացված նյութերի հիման վրա

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռք բերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին