Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատում Եղեգնուտ գյուղի հարակից անտառում

26 Նոյեմբեր, 2019 20:45
Ապօրինի ծառահատում Եղեգնուտ գյուղի հարակից անտառում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին, ժամը 14:05-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սկզբնամասում ստուգել են Եղեգնուտ գյուղի 24-ամյա մի բնակչի «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան: Բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 1.5 խմ փայտանյութ: Վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն ձեռք է բերել նոյեմբերի 24-ին Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ՝ հատելով ծառեր: Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին