Կարևոր իրադարձություններ

ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերին

22 Նոյեմբեր, 2019 11:00
Հեղինակ՝ Լենա Նազարյան
ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերին

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին