Կարևոր իրադարձություններ

Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

20 Նոյեմբեր, 2019 22:20
Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 19-ի լուսադեմին բաժին բերման են ենթարկել Երևանում հաշվառված 36-ամյա մի տղամարդու։ Նա այս տարվա հուլիսից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին