Կարևոր իրադարձություններ

Ինչպես ոսկու շուրջ անհամաձայնությունը բաժանեց հայաստանյան հանրությանը․ BBC

20 Նոյեմբեր, 2019 21:35
Ինչպես ոսկու շուրջ անհամաձայնությունը բաժանեց հայաստանյան հանրությանը․ BBC

BBC լրատվականի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև

Ամուլսարի ոսկու հանքը պետք է  միլիոնավոր դոլարների հարկային եկամուտ ապահովեր Հայաստանին։ Սակայն, օֆշորային «Լիդիան» կազմակերպության հավակնոտ նախագիծը, որը սկսվել է դեռևս հին իշխանության օրոք, առաջացրեց բնակիչների ու բնապահպանների դժգոհությունը։

Այս պահին չկա հեշտ լուծում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է երկընտրանքի առջև․ կա՛մ ներքին քաղաքական ճգնաժամ, կա՛մ խոշոր ներդրողի կորուստ։ Այս մասին գրում է Infocom.am-ը։

Զանգվածային բողոքի ցույցերից հետո 2018 թվականի գարնանը Լիդիանին արտոնագիր տրամադրած Սերժ Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց։

Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո իշխանության եկան երիտասարդ ընդդիմադիրները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք կասկածանքով էին վերաբերվում նախկինների կողմից կնքված պայմանագրերին։

Նոր իշխանությունները մեկ տարուց ավել քննարկում և ուսումնասիրում էին հանքավայրի շուրջ ծավալված խնդիրները։

Երբ այս տարվա աշնանը Փաշինյանը որոշեց, որ հանքի շահագործման համար չկան խանգարող հանգամանքներ, արդեն ուշ էր․ բնակիչներն ու բնապահպանները փակել էին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները՝ իրենց շուրջ հավաքելով համախոհներին։

Հանքի շահագործման դեմ հանդես են գալիս ինչպես ձախ ազատական ուժերը, այնպես էլ՝ արմատական ազգայնականները։ Կառավարության և  իշխող «Իմ քայլը» դաշինքի որոշ անդամներ, որոնք համաձայն չեն վարչապետի դիրքորոշման հետ, ևս սատարում են շարժմանը;

Խնդիրը բարդացնում է նաև միջազգային ճնշումը, քանի որ ԱՄՆ-ի և  Մեծ Բրիտանիայի դիվանագետները աջակցում են «Լիդիան»-ին։

-Այսպես շարունակվել չի կարող, - BBC ռուսաստանյան ծառայության հետ զրույցում նշել է «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը,- եթե իշխանությունը չձեռնարկի քայլեր, ընկերությունը չի կարողանա ունենալ ֆինանսավորում և  ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան։ Մենք չենք ուզում դրանցից և որևէ մեկը։ Բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ։

Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման։

«Լիդիան»-ը հիմնադրվել է 2000-ականների կեսերին՝ նպատակ ունենալով շահագործել ոսկու հանքեր Թուրքիայում, Բալկաններուն ու Հարավային Կովկասում, սակայն Ամուլսարը մնացել է իր միակ գործող նախագիծը։ Ընկերությունը պնդում է, որ հանքի վրա արդեն ծախսել էն 400 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար, պարտքերը գերազանցում են 360 միլիոն ԱՄՆ դոլարը։ 

Արդյո՞ք արբիտրաժ հնարավոր է

Լիդիանն ունի բավականին բարդ կառուցվածք մի ընկերության համար, որը դեռ չի սկսել իր հիմնական գործունեությունը, այն է՝ ոսկու արտադրություն և վաճառք։ Բացի Ջերսիի գլխավոր գրասենյակից և Հայաստանյան մասնաճյուղից, այն ունի դուստր կազմակերպություններ՝ գրանցված ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում ու Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Կանադայում ու Անգլիայում մասնաճյուղերը գրանցվել են 2018թ․ օգոստոսին, մեկ օրվա տարբերությամբ՝ օգոստոսի 28-ին ու 29-ին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիդիանն առաջին անգամ բարձրաձայնեց արբիտրաժային դատարան դիմելու պլանների մասին։ 

Երբ 2019թ․ մարտին կազմակեպությունը պաշտոնապես իրազեկեց Հայաստանի կառավարությանը, որ հայց է պատրաստում միջազգային արբիտրաժ դիմելու համար, դա արվեց հենց կանադական ու անգլիական մասնաճյուղերի անունից։

-Մեծ Բրիտանիայի երկկողմանի ներդրումային պայամանագրերը որպես կանոն չեն տարածվում բրիտանական համագործակցության այլ երկրների վրա, ինչպիսին է Ջերսին,- պատմում է լոնդոնյան Fountain Court Chambers-ի իրավաբան Ալեքսանդր Միլները։

BBC-ի հարցին, թե արդյոք մասնաճյուղերը հատուկ բացվել էին Հայաստանի հետ դատական գործի համար, Լիդիանի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը պատասխանել է, որ կան բազմաթիվ պատճառներ ընկերության համար՝ Լոնդոնի ու Տորոնտոյի ստորաբաժաումների ձեռնտու լինելու մասով, սակայան մանրամասներ տրամադրել չի կարող։

Double Bridge Law ընկերության գործընկեր ու միջազգային արբիտրաժային իրավունքի փորձագետ Սերգեյ Ուսոսկինի կարծիքով՝ վեճի սկսելուց հետո գրանցված իրավաբանական անձանց հայցը կունենա դժվարություններ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին