Կարևոր իրադարձություններ

Աբովյանի քննչական բաժնում քննվող քրգործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք

20 Նոյեմբեր, 2019 16:46
Աբովյանի քննչական բաժնում քննվող քրգործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության եւ գողության փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 18-ին, Աբովյան քաղաքի բնակչուհուց ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, իրենց տան պատուհանի մոտ նկատել է անհայտ անձի, ով փորձել է բացել պատուհանը, սակայն իրեն նկատելով` դիմել է փախուստի: Այնուհետեւ իրենց տնից քիչ հեռու ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է քաղաքացու մոր եւ հարեւանությամբ բնակվող տղամարդու կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է բնակարանից առերեւույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով Մայակովսկի գյուղի բնակիչ է` ծնված 1987 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Իրականացված լայնածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Մայակովսկի գյուղի բնակչի կողմից նախկինում կատարված բնակարանային գողության եւ գողության փորձի 5-ական դեպք:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին