Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում երկու ինքնաթիռներ են բախվել օդանավակայանում

17 Նոյեմբեր, 2019 18:14
ԱՄՆ-ում երկու ինքնաթիռներ են բախվել օդանավակայանում

Ամերիկյան Տեխաս նահանգի Սան Անտոնիայի միջազգային օդանավակայանում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. երկու բիզնես դասի օդանավեր են բախվել միմյանց:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, խոսքը Cessna Citation մակնիշի օդանավերի մասին է, որոնցից մեկը կայանված է եղել օդանավակայանում նոյեմբերի 5-ից ի վեր՝ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքից ժամանելուց հետո:

Կայանված օդանավին է բախվել մեկ այլ բիզնես դասի օդանավ, որը հանկարծակի սկսել է առաջ ընթանալ: Հրշեջների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, թե չի նշվում` արդյոք ինքնաթիռներում ուղևորներ եղել են, թե ոչ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին