Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը՝ ռազմական բժիշկներին

17 Նոյեմբեր, 2019 15:21
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը՝ ռազմական բժիշկներին

ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներինю

«Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։

Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում:

Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվողներից մեկն եք նաև քաղաքացիական բնակչությանը։

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ ռազմական բժիշկներին քաջ առողջություն»,- ասված է ուղերձում։
 

Լրահոս

Դիտել ավելին