Կարևոր իրադարձություններ

Տեղյակ եմ՝ պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

14 Նոյեմբեր, 2019 17:12
Տեղյակ եմ՝ պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

Տեղյակ եմ եղել, որ պատգամավորներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Չեմ կարող ասել՝ կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են: Այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց իր կողմից մի անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե դա անհրաժեշտություն համարեց, ուրեմն վստահ եմ, որ դրա անհրաժետությունը կար», - ասաց Միրզոյանը:

Ճշտող հարցին, թե վարչապետը երեկ իր ելույթում ակնկարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, Միրզոյանն ասաց.

«Չեմ կարող ասել՝ ով է դրա հետևում կանգնած, այն, ինչ խոսում ենք, ենթադրությունների արդյունքում է: Ես կրկնում եմ՝ կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ՝ որևէ մեկը չի կարող երևակայել, որ այսպիսի սպառնալիքների լեզով կարող է խոսել պատգամավորների հետ»:

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ որ եթե ինչ-որ մեկը փորձի սպառնալ քրեական ենթամշակույթների դեմ պայքարել առաջարկող օրենքի նախագծով հարակից զեկուցողներին, ապա նրանց «կպառկցնեն ասֆալտին ու պատերով կտան»: Վարչապետը, մասնավորապես, անկարկել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին