Կարևոր իրադարձություններ

Հեղափոխություն կլինի, երբ Հայաստանն ազատենք ժանգոտ բուդկաներից և կուզովներից․ Փաշինյան

14 Նոյեմբեր, 2019 12:59
Հեղափոխություն կլինի, երբ Հայաստանն ազատենք ժանգոտ բուդկաներից և կուզովներից․ Փաշինյան

Կառավարության այս նիստի ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այն պատմությունը, որ Լոռիում բնակարանամուտի ժամանակ տեսել է նորակառույց շենքի մոտ ընկած բեռնատարի թափքը՝ «ռաման ու կաբինան»։

Վարչապետը հիշեցրեց, որ երբ հարցրել է, թե ինչու են նոր շենքի կողքը գցել այդ անպետք, ժանգոտ մեքենայի մնացորդները, տերն ասել է, որ հուշեր ունի այդ մեքենայի հետ կապված։

«Կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում իսկապես հեղափոխություն է տեղի ունեցել էն ժամանակ, երբ մենք Հայաստանի Հանրապետությունը կարողանանք ազատել ժանգոտ բուդկաներից և ժանգոտ մեքենաների էդ ռամաներից, կուզովներից և այլն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կատակեց, որ ինքն էլ է հին մեքենա ունեցել և հասկանում է, որ դժվար է ազատվել դրանից։

 

Լրահոս

Դիտել ավելին