Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ

13 Նոյեմբեր, 2019 17:28
ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ

ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ արտահանման համար Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին հարցին:  

«Մենք նախնական հետքրքրվածություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Հիմա նման հնարավորություն ընձեռնված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով դրանք մեզ տրամադրելու հարցը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին