Կարևոր իրադարձություններ

Աննա Դանիբեկյանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը

12 Նոյեմբեր, 2019 16:05
Աննա Դանիբեկյանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ինքնաբացարկի վերաբերյալ։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը  կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին