Կարևոր իրադարձություններ

Ասֆալտապատման ծավալները կավելանան. միայն 696 մլն դրամի մայթեր ենք կառուցելու. Երևանի փոխքաղաքապետ

11 Նոյեմբեր, 2019 17:54
Ասֆալտապատման ծավալները կավելանան. միայն 696 մլն դրամի մայթեր ենք կառուցելու. Երևանի փոխքաղաքապետ

2020 թվականի Երեւանի բյուջեն այս տարվա բյուջեի նկատմամբ առանձնակի մեծ աճով է առանձնանում: Այս մասին քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի տեսանյութում նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նա նշել է, որ 2019-ի 83 մլրդ 200 մլն դրամի մուտքերի փոխարեն 2020-ին պլանավորել են 107 մլրդ դրամի մուտք:

«Սեփական եկամուտների կշիռը ընդհանուր համայնքի մուտքերում գնալով աճում է, ինչը բավական մեծ մակրոտնտեսական ցուցանիշ է: Մեր ծախսերը հաջորդ տարի կկազմեն շուրջ 116 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ 25 մլրդ դրամով ավելի է»,-ասել է փոխքաղաքապետը:

Փոխքաղաքպետի խոսքով կան մի քանի խոշոր ծրագրեր, որոնցից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը, որի ֆինանսավորումը կլինի 3,6 մլրդ դրամ. «Բավական մեծ տարածքների զրոյից ոռոգման ցանցեր կկառուցվեն: Պլանավորում ենք նաեւ մեկնարկել բավական լայնածավալ սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ վթարայինների վերաբնակեցման միջոցով: Բակերի բարեկարգում հոդվածով 1,5 մլրդ դրամ ենք նախատեսել: Ասֆալտապատման ծավալները եւս կավելանան. միայն 696 մլն դրամի մայթեր ենք կառուցելու»,-ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին