Կարևոր իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը

09 Նոյեմբեր, 2019 14:21
Հայ բռնցքամարտիկը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը

Ben Bril Memorial մրցաշարում հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը:

Հարությունյանը, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթել է Դամինա Լեոնարդու Յապուրային:

Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1988 թվականին Սպիտակում, հիմա բնակվում և մարզվում է Հոլանդիայի Դեն Բոշ քաղաքում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում 2013 թվականից, կարիերայի ընթացքում տարել է 13 հաղթանակ, կրել 3 պարտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին