Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

08 Նոյեմբեր, 2019 13:19
Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

Գերմանական EuroSchein Souvenir ընկերության՝ Արցախի սիմվոլիկայով հուշադրամ-եվրոներ տպելու փորձը ձախողվել է։ Ադրբեջանը պաշտոնական բողոք է հղել։ Այս մասին հայտնում է հենց ադրբեջանական մամուլը։

Ըստ այդ աղբյուրների՝ հայկական սփյուռքի աջակցությամբ գերմանական ընկերությունը որոշել էր «0 եվրո» անվանական արժեքով հուշադրամներ տպել։ Դրա վրա գրված էր լինելու «Արցախի Հանրապետություն» և պատկերված էր լինելու «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») հայտնի հուշարձանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության միջամտությունից հետո, սակայն, ընկերությունը հրաժարվել է այդ մտքից:

 

Լրահոս

Դիտել ավելին