Կարևոր իրադարձություններ

Պատվաստանյութի ընդունումով գրիպը բացառվու՞մ է. «Հայաստանի Հանրապետություն»

08 Նոյեմբեր, 2019 09:33
Պատվաստանյութի ընդունումով գրիպը բացառվու՞մ է. «Հայաստանի Հանրապետություն»

«Սեզոնային գրիպի դեմ պատվաստման հարցում առաջնահերթությունը տրվում է հղիներին, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներին, խրոնիկ հիվանդությամբ անձանց, բուժաշխատողներին, փակ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ նրանց սպասարկող անձնակազմին, օրինակ՝ մանկատներ, ծերանոցներ, եւ զինվորական անձնակազմին ու տարեցներին: Ոչ ռիսկային խմբի ներկայացուցիչը կամավոր կարող է պատվաստվել ռիսկային խմբի որեւէ ներկայացուցչի՝ պատվաստումից հրաժարվելու դեպքում՝ նրան հասանելիք վակցինայով:

Բայց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը թերթի հետ զրույցում արձանագրել է, որ նախորդ տարվա փորձը ցույց է տվել՝ գրիպի պատվաստումների նկատմամբ  բնակչության պահանջարկը բավականին մեծ է: Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ պատվաստված անձի համար գրիպը բացառված է՝ ծրագրի ղեկավարը պատասխանել է. «Նման բան գոյություն չունի: Դա պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով: Պատվաստված մարդը կարող է վարակվել, բայց «թեթեւ» կտանի: Պետք է հիշել, որ եթե որեւէ անձի դեպքում հիվանդությունը բարդություններով է ուղեկցվում՝ սա համար առաջին ցուցված պատվաստումն է»:

Նա տեղեկացրել է, որ երեկվանից Երեւանում են առաջարկվում, իսկ արդեն երկուշաբթի օրվանից սեզոնային գրիպի պատվաստումներն ամբողջ հանրապետությունում կառաջարկվեն ռիսկի խմբերին»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին