Կարևոր իրադարձություններ

Քրդերը Սիրիայում քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա

05 Նոյեմբեր, 2019 18:46
Քրդերը Սիրիայում քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում է ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվող պարեկապահակային ծառայությունը, գրում է Ermenihaber-ը։  

Պարեկապահակային ծառայության  առաջին փուլը տեղի էր ունեցել  նոյեմբերի 1-ին՝ Սիրիայի Քամիշլի  և Ռասուլայն քաղաքների միջև ընկած տարածքում:

Նոյեմբերի 5-ին մեկնարկած պարեկության երկրորդ փուլի ընթացքում արտառոց միջադեպ է գրանցվել:

Սիրիայի Քոբանի քաղաքի քուրդ բնակիչները քարեր են նետել պարեկապահակային ծառայություն  իրականացնող Թուրքիայի և ՌԴ-ի զինված ուժերի զրահապատ մեքենաների ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին