Կարևոր իրադարձություններ

Ռեկտոր Թոքմաջյանն ու ռումբի կեղծ ահազանգը. «Ժողովուրդ»

05 Նոյեմբեր, 2019 08:50
Ռեկտոր Թոքմաջյանն ու ռումբի կեղծ ահազանգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերի խնդրով իշխանությունները սկսել են ավելի լուրջ զբաղվել: Հատկապես ս/թ հոկտեմբերի 29-ին Երեւանի «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգից հետո տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները սկսել են բողոքել, որ եթե իշխանությունները չկարողանան հայտնաբերել նման ահազանգերի աղբյուրները՝ խուլիգանությունները լուրջ հարված կհասցնեն զբոսաշրջությանը:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ հաճախ հնարավոր է դառնում գտնել խուլիգաններին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց գործերն առաջ չեն գնում, որպես օրինակ մեր աղբյուրը բերեց 2017թ-ի դեկտեմբերի 25-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակում նվերի տեսքով փաթեթավորված արկղի դեպքը, որը տարհանման պատճառ էր դարձել:

Ըստ մեր աղբյուրի՝ դեռեւս այն ժամանակ հաջողվել էր պարզել տեղադրողի ինքնությունը, ով եղել էր Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի եղբոր Լեւոն Թոքմաջյանի հետ կապված անձ, նյութերն ուղարկվել են ոստիկանութուն, հանվել են տեսանկարահանող սարքերի տվյալներ, կարելի է ասել բացահայտված գործ էր, բայց անհասկանալի պատճառներով ձերբակալություններ չեղան:

Մեր զրուցակիցը չբացառեց նաեւ, որ որոշ դեպքերում նման զանգերը գալիս են ոչ Հայաստանի ներսից եւ հետապնդում են այլ նպատակներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին