Կարևոր իրադարձություններ

Վահե Միսակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

04 Նոյեմբեր, 2019 17:00
Վահե Միսակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Վահե Միսակյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
 
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբրի 24-ի ԲԴԽ-69-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե ՄԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրում:
 

Լրահոս

Դիտել ավելին