Կարևոր իրադարձություններ

2020թ․ՊԵԿ-ին հատկացվող պարգևավճարների չափը կհասնի շուրջ 5, 8 մլրդ դրամի․ Դավիթ Անանյան

04 Նոյեմբեր, 2019 15:45
2020թ․ՊԵԿ-ին հատկացվող պարգևավճարների չափը կհասնի շուրջ 5, 8 մլրդ դրամի․ Դավիթ Անանյան

2020թ․Պետական եկամուտների կոմիտեին հատկացվող պարգևատրումների ֆոնդը բարձրանալու է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Տոնոյանը։

Ըստ նրա՝ հիմա շուրջ 5 մլրդ դրամ է նախատեսված պարգևավճարների համար, 2020թ․-ին կհատկացվի շուրջ 5, 8 մլրդ դրամ։ Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ հասարակության կողմից քննադատությունններ կլինեն, Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ընդգծեց․

«Հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք, անկախ նրանից՝ նա պետական ծառայող է, թե ոչ։ Հասարակության հետ զրուցելու անհրաժեշտություն կա։ Շատ դեպքերում մի կարևոր բան կա, որը մեզ առաջ է հրում դեպի զարգացում։ Մինչև պետական ծառայության անցնելը՝ այսօրվա վաստակածիցս մի քանի անգամ ավել եկամուտ եմ ունեցել, պետական ծառայությունից վստահաբար հետո էլ ունենալու եմ մի քանի անգամ ավել եկամուտ»։

ՊԵԿ ղեկավարը հավելեց, որ պարգևավճարները կհասնեն նաև ՊԵԿ-ի ստորին օղակների աշխատողներին։ «Շեշտը դնելու ենք, ստորին օղակների աշխատողների վրա»,- ասաց Դավիթ Անանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին