Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ընդունված թիվ 506-Ն որոշման) ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։
Սկսված գործընթացի արդյունքում Կինոկենտրոնում ամփոփվել են տարբեր հեռուստատեսություններում ֆիմերի ցուցադրության քանակները, կազմվել են ֆիլմերի հեղինակների ցանկերը։ Ազգային կինոկենտրոնն արդեն ավարտել է այդ աշխատանքները և հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, տեղեկացվում է ֆիլմերի ցանկի հեղինակներին (կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասախան պայմանագիր կնքելու համար:
Ֆիլմերի ցանկի և հեղինակների մասին ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում։