Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ը նոր առաջնորդ ունի

03 Նոյեմբեր, 2019 14:30
ԻՊ-ը նոր առաջնորդ ունի

Սոցիալական ցանցերում «Իսլամական պետության» մի շարք աջակիցներ սկսել են իրենց հավատարմությունը հայտնել մի անձի, ում անունը մինչև վերջերս հայտնի չէր հանրությանը. փոխանցում է VOA-ն: ԻՊ-ն հայտարարել է իր նոր առաջնորդի՝ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշիի անունը:

Դա հայտնի է դարձել Ամաք լրատվական գործակալության տարածած ձայնային հաղորդագրության միջոցով, որը կարդում էր ԻՊ-ի նոր խոսնակ Աբու Համզա ալ Քուրաշը: Այս հայտարարությունը հաստատում է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի և նրա խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրիի մահը ԱՄՆ զորքերի հատուկ գործողությունների արդյունքում անցած շաբաթ օրը:


 

Լրահոս

Դիտել ավելին