Կարևոր իրադարձություններ

Ուռուցքաբանականի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

03 Նոյեմբեր, 2019 12:03
Ուռուցքաբանականի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:

Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի 30-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին