Կարևոր իրադարձություններ

Քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի․ Արսեն Թորոսյան

01 Նոյեմբեր, 2019 16:28
Քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի․ Արսեն Թորոսյան

 Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: 

«Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որեւէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը նծեց, որ պետք է Դավիթ Սանասարյանին հարցնել՝ ինչու է նման մեղադրանքներ հնչեցնում. «Ես իրեն մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես թե չի ուզում օգտվել այդ խորհրդից»:

Նախարարը հերքեց այն լուրերը, որ Պետական վերահսկողության ծառայությունը նախարարությունում ստուգումներ է սկսել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին