Կարևոր իրադարձություններ

2020թ. ապրիլի 2-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Քաշաթաղում կտնկեն 7 հազար սոսի. «Ժամանակ»

31 Հոկտեմբեր, 2019 08:39
2020թ. ապրիլի 2-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Քաշաթաղում կտնկեն 7 հազար սոսի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 2-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանում գտնվող Աղավնո գետի հովտում, մոտ 15 հեկտար տարածքի վրա կտնկեն 7 հազար սոսիներ: Այս թիվը խորհրդանշում է Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիներին:

Այս նախաձեռնության հեղինակը ԱՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն է: Ապրիլի 2-ին Արցախի Հանրապետությունը կունենա նորընտիր նախագահ, բայց Բակո Սահակյանի լիազորությունների ժամկետը ավարտված չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին