Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանը հայտնել է՝ վերջին անգամ երբ է հանդիպել Նաիրի Հունանյանին

30 Հոկտեմբեր, 2019 16:40
Վազգեն Մանուկյանը հայտնել է՝ վերջին անգամ երբ է հանդիպել Նաիրի Հունանյանին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե երբ է հանդիպել Նաիրի Հունանյանին.

«Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988-ի շարժման ժամանակ, որովհետեւ ես «Ղարաբաղ» կոմիտե էի ներկայացնում, ինքը ուսանողական շարժում: Այն ժամանակ մենք իրար հետ հանդիպել ենք, որից շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզում էր ընդունվել ԱԺՄ կուսակցություն, մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ: Բացի դրանից ոչ մի առնչություն չեմ ունեցել, ոչ ընկերական հարաբերություններ, ոչ հանդիպումներ, մեր տանը ինքը չի եղել, ոչ մի հարաբերություններ չեն եղել, էդ ամեն ինչը հնարված է եւ իր հետեւում թաքցնում է քաղաքական նպատակներ»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝հոկտեմբերի 27-ի գործը հիմա օգտագործվում է որպես «Կիրովի» գործը՝ Ստալինի ժամանակ: Դրա հետեւանքով սկսում են վերացնել եւ ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին: Բայց ո՞վ է ուղղորդում: Եթե իշխանությունը հարց ունի, եթե հարց ունի Հոկտեմբերի 27-ի հետ, կան համապատասխան մարմիններ, թող վերանայեն գործը, բոլորս անհամբեր կսպասենք, թե ինչով դա կվերջանա: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով նորից պղտորեն հասարակական բանը»,- նշեց Մանուկյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին