Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Իտալիա

25 Հոկտեմբեր, 2019 17:54
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Իտալիա

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կգտնվի Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը՝ Նեապոլում:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Իվետա Տոնոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գևորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին